Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը

ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը
20.10.2013 | 18:56

Այսօր գրողների միությունում տեղի ունեցավ արտահերթ համագումար: Օրակարգում մեկ հարց էր` նախագահի ընտրությունը: Ձայների մեծամասնությամբ ՀԳՄ նոր նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:

Համագումարն ավելի քան աղմկոտ էր: Ներկա էր 355 անդամ: Էդվարդ Միլիտոնյանը ստացավ 199 ձայն, Հովիկ Հովեյանը՝ 100, Դավիթ Սարգսյանը՝ 24, Ռոմիկ Խաչատրյանը՝ 4 ձայն: Անվավեր ճանաչվեց 7 թերթիկ: Հիշեցնենք, որ ՀԳՄ անդամների թիվը 525 է, որոնցից 386-ը Հայաստանի գրողների միության անդամ են, 43-ը` Արցախի, 96-ը` սփյուռքի: Ձայնի իրավունք ունեին նաև սփյուռքի գրողները, ինչը տարաձայնությունների առիթ տվեց:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները`«Իրատես de facto»-ի առաջիկա համարում:

Դիտվել է՝ 2126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ